19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

6-ամյա երեխան կաթվածահար է եղել որոտից

Բրիտանական Բիրմինհեմ քաղաքի 6-ամյա բնակիչ Կալում Բրայանը սրտի կաթված է ստացել, որը տեւել է կես ժամ: Տղան, ով չի կարողանում բարձր ձայներ տանել հազվագյուտ հիվանդության պատճառով,  կաթվածահար է եղել որոտի ձայնից:

Երբ մայրը երեխային դպրոցից տուն բերելիս է եղել, ճանապարհին ուժեղ անձրեւ է սկսել, որին հաջորդել է որոտը, եւ երեխան դադարել է շնչել ու ընկել է գետնին: Մայրը, ով փրկարար է աշխատում, փորձել է երեխային արհեստական շնչառություն տալ, սակայն տեսնելով, որ խնդիրը լուրջ է, նրան անմիջապես տեղափոխել է հիվանդանոց:

Պարզվել է, որ մթնոլորտում տեղի ունեցած երեւույթը, որն ուղեկցվել է կայծակով, երեխայի մոտ ադրենալինի կտրուկ հոսք է առաջացրել վախի պատճառով: Բժիշկները հայտնել են, որ երեխան 33 րոպե կյանքի եւ մահվան միջեւ է եղել, որից հետո նա կոմայի մեջ  է ընկել եւ միայն 5 օրից է արթնացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ