19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետերբուրգում որոշել են կոռուպցիային նվիրված հուշարձան կանգնեցնել

Սանկտ-Պետերբուրգում հայտարարվել է մրցույթ` կաշառքին նվիրված հուշարձանի լավագույն նախագծի համար: Արձանը, որը կկոչվի “Ագրեսիվ շունը”, կկանգնեցվի` հատուկ ցուցադրելու “կաշառակերություն” երեւույթի ողջ արատավորությունը:

Նախագծի ներկայացման մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար ռուբլի: Հետագայում արձանի տեղադրման համար կտրամադրվի մեկ միլիոն ռուբլի:

Ժյուրիի անդամներն են նկարիչներ, Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի մասնագետները, ինչպես նաեւ հասարակական գործիչներ: Նրանք կընտրեն լավագույն 20 էսքիզները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսում, որից հետո միայն կըտրվի հաղթողը:

Վերջին տեղեկությունների համաձայն` 2011-ի հետ համեմատած Ռուսաստանում կաշառակերության ցուցանիշն ավելացել է 5 անգամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ