25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես պայքարենք նախանձի դեմ

«Թող սիրտդ չնախանձե մեղավորներին, այլ Տիրոջ վախի մեջ եղիր ամեն օր: Հիրավի մի վախճան կա, և քո ապավինելը պիտի չկտրվի» (Առակաց 23.17-18):

Ամբարիշտներին երջանիկ տեսնելով՝ հակված ենք լինում երբեմն նրանց նախանձելու:

Երբ նրանց աղմկոտ ուրախությունը հասնում է մեր ականջներին, իսկ մեր սիրտն էլ այդ ժամանակ տխուր ու ծանրացած է լինում, ապա մենք այնքան հեշտությամբ մտածում ենք, թե նրանց համար ավելի լավ է, քան թե՝ մեր: Սակայն այս միտքն անմիտ է ու պիղծ:

Եթե մենք նրանց ավելի լավ իմանայինք, հատկապես, եթե մենք մտածեինք նրանց վերջի մասին, ապա մենք պետք է որ նրանց միայն ցավակցեինք:

Նախանձի դեմ միջոցն այն է, որ մշտապես ապրենք Աստծո ներկայության գիտակցմամբ, Նրա հետ հաղորդակցվելով, ամբողջ օրը փառաբանենք Աստծուն, որքան էլ երկար ձգվի այդ օրը:

Իսկական հավատքը վեր է տանում հոգին ավելի բարձր ասպարեզներ, այնտեղ, ուր դատողությունները լուսավոր են, ցանկությունները՝ մաքուր: Որքան շատ երկինք լինի մեր կյանքերում, այնքան քիչ մենք կցանկանանք երկրայինը: Աստծո երկյուղը վերացնում է ամեն նախանձ:

Ապագայի մասին հանգիստ մտորումները մահացու հարված են հասցնում նախանձին: Ամբարիշտների հարստություններն ու փառքն ընդամենն ունայն ճոխություն են: Այդ հոյակապ տեսանելիությունը փայլում է միայն որոշակի ժամանակի ընթացքում, իսկ հետո արագ մարում է:

Այս կյանքում որոշակի հաջողությունների հասնող մեղավորը չի դառնում ավելի լավը՝ իր բարեկեցությամբ հանդերձ, անգամ այն ժամանակ, երբ գիտակցում է երկնային դատը: Իսկ աստվածավախների վերջը խաղաղություն և երանություն է, և նրանց ուրախությունը ոչ ոք չի կարող գողանալ:

Ուրեմն, թո՛ղ նախանձը և լցվիր հանդարտ գոհունակությամբ:

Չարլզ Սպերջեն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ