24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեխայի դաստիարակությունը՝ հոր ստեղծած մթնոլորտում

«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականություն կհնձի. և Հոգու մեջ սերմողը Հոգուց Հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիս 6.7-8)։

Հունձքի և ցանքի օրենքի իրականացումը կարող ենք տեսնել և՛ բնության մեջ, և՛ մարդկային փոխհարաբերություններում՝ ընտանիքում, շրջապատում:

Այն հայրերը, ովքեր իրենց ընտանիքում դառնություն և ցավ են ցանել, նույնն էլ կհձեն, ովքեր բաժանություն են ցանել, կհնձեն քանդված ընտանիքներ: Բայց այն հայրերը, ովքեր ցանել են սեր, ուրախություն, ներում, կհնձեն ուրախություն, խաղաղություն ու հավատարմություն:

Հոր ճշմարիտ օրինակ փնտրելիս՝ կարող ենք նայել Հիսուսին: Նա բարի սերմ էր ցանում մարդկանց մեջ՝ բերելով բժշկություն, ներում: Նա երբեք վատ խոսք չէր ասում Իր աշակերտներին և հետևորդներին, այլ միշտ սիրով հանդիմանում էր:

Հայրերն իրենց խոսքով ձևավորում են իրենց ընտանիքի մթնոլորտը, և  այդ մթնոլորտում էլ դաստիարակվում է երեխան:

Հայրե′ր, հսկեք ձեր տան մթնոլորտը և պաշտպանեք այն սիրով և խաղաղությամբ, որպեսզի հենց այդ լինի ձեր հունձքը կյանքի հետագա օրերում:

Մայլս Մոնրո

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ