16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոդավորված օպոզիցիան գրոհում է ընդդրմադիր բևեռը

ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադաձությունները լիովին փոխեցին երկրին ներքաղաքական զարգացումների հունը: Արդյունքում ԲՀԿ-ն զիջեց իր երբեմնի կարգավիճակը և վերածվեց ներքաղաքական թզուկի:

Եռյակի փլատակների ֆոնին նահանջի ուղին են բռնել նաև «ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Նրանց մոտ չկա նախկին վճռականությունը և ստագնացիոն իրավիճակ է: Ավելին` մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Ազատության հրապարակը, այսինքն` ընդդիմադիր հարթակը, ժամանակավորապես իր բառերով, ասած այսպես կոչված, «կոդավորված ընդդիմությանը զիջելու մասին»: Եռյակի փլուզումն արդեն իսկ լայն դաշտ է ապահովվում «կոդավորված ընդդիմության համար»:

Ընդդիմության այդ բլոկի մեջ ներառված ուժերը ակտիվացրել են իրենց գործողություններով` ընդդիմադիր բևեռը գրավելու համար: Նիկոլ Փաշինյանը ընթանում է իր` «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցություն դարձնելու ճանապարհով, և արդեն իսկ նախանշել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանպրհային քարտեզն ու շտապում է` հռչակվել ինստիտւցիոնալ ընդդիմություն:

«Հիմնադիր խորհրդարանի» գործողություններում, նույնպես, նկատելի է բուռն ակտիվացում: «Խորհրդարանը» նախատեսում է քաղաքացիների հետ կնքել պայմանգիր, որով Հիմնադիր խորհրդարանի գործողություններին լեգիտիմություն պետք է տա: Տիգրան Ուրիխանյանը ցանկանում է իր կողմից ստեղծված «Քաղաքացիական շտաբը» վերածել կուսակցության, և իր սեփական քաղաքական գիծն առաջ տանել: Հակառուսկան ֆոնի վրա ակտիվացել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, և այլ քաղաքական միավորների հետ բուռն քննարկումների մեջ է:

 Նախկին եռյակի ուժերի համար մնում է հետևություններ անել և ամեն գնով պահպանել իրենց քաղաքական ռեսուրսները, այլապես` սպասվում է ներքաղաքական «ռակիրովկա», այսինքն` եռյակի ուժերը կվերածվեն մարգինալների, իսկ մագինալները` ազդեցիկ ընդդիմության: Այնուամենյանիվ ընդդիմադիր բևեռն աննվաճ է, իսկ պայքարողները շատ, ուստի հաղթողը կլինի այն ուժը, ով կդիմանա փորձությանը:

 Նարեկ Պողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ