23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիսիանի “դաբրո”-ն կա արդե՞ն

 

Սամվել Թանգյան, Աշոտ Մինասյան

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցում այսօր նիստ է հրավիրվել, որտեղ  Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է:

Նրա կուսակիցներից մեկը` “Հայջրմուղկոյուղու” հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը տարակուսած հարցրել է, թե ամեն անգամ դնում է եւ խայտառակ պարտվում է: “Իմաստ ունի՞ առաջադրվելդ”,-հարցրել է Մարգարյանը:

“Հա, մարզպետը  ասել ա , որ դնեմ, էս անգամ լավ կլիմի”,-պատասխանեց Սամվել Թանգյանը: Ի դեպ, նիստին ներկա չէին ՀՀԿ տարածքային խորհրդի անդամներ Ավետ Սարգսյանն ու Գառնիկ Հովակիմյանը: Նրանք եւս քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ են համարվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Գառնիկ Հովակիմյանը իր առաջադրվելու ցանկության մասին տեղյակ է պահել մարզպետին: Հովակիմյանը Սիսիանի առաջին քաղաքապետն է եղել:

Թեկնածուների շարքում է եղել նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի Սիսիանի պատասխանատու Աշոտ Մինասյանը: Սակայն վերջինիս  մարզպետը հավաստիացրել է, որ եղբորը գործ կտա եւ դրանով նրա առաջադրվելու հարցը փակվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ