24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բրիտանական Գերագույն դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի բողոքարկումը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հրաժարվել է վերանայել “WikiLeaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը: Վերջինս մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ եւ կհանձնվի Շվեդիային, հաղորդում է “BBC”-ն:

7 դատարաններ միաժամանակ մերժել են Ասանժի բողոքարակումը` այն “անհիմն” համարելով: 2 շաբաթ առաջ դատարանն արդեն մերժել էր նրա այն փաստարկը, ըստ որի իր ձերբակալման օրդերը օրինական չէ:

Շվեդ դատախազները ցանկանում են Ասանժին հարցաքննել 2010-ին  “WikiLeaks”-ի 2 նախկին աշխատակցուհիների բռնաբարության եւ նրանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տալու վերաբերյալ: Ընդ որում` աշխատակցուհիները  պաշտոնական հայց չեն ներկայացրել նրա դեմ:

Ինքը` Ասանժը, պնդում է, որ աշխատակցուհիներն իր հետ սեքսուալ կապի մեջ են եղել իրենց իսկ ցանկությամբ: Իսկ իրեն ուղղված մեղադրանքները նա համարում է, որ քաղաքական հիմքեր ունեն, քանի որ իր կայքը հրապարակել էր դիվանագիտական նամակագրություններ, որոնք խայտառակում էին մի քանի երկրների կառավարությունների եւ խոշոր ձեռնարկությունների:

Առայժմ դատարանն Ասանժին 2 շաբաթ ժամանակ է տվել, որից հետո նրան կհանձնեն Շվեդիային: Ասանժն ունի վերջին միակ հնարավորությունը` դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը կհետաձգի նրա հանձնումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ