24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսպանիայի քարանձավներում հայտնաբերվել են Եվրոպայի ամենահին նկարները

Հնէաբանները մի շարք հետազոտություններ են կատարել Իսպանիայում եւ սենսացիոն հայտնագործություն են կատարել: Պարզվել է, որ  իսպանական Ալտամիրի եւ Էլ-Կաստիլոյի քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերներն ամենահինն են Եվրոպայում` նրանք ավելի քան 40 հազար տարվա պատմություն ունեն:

Նախկինում նկարիչների համար դժվար էր որոշել նկարների ստեղծման ժամանակը եւ հնագույն նկարչի մշակութային պատկանելիությունը` օգտագործված մեթոդների  կատարյալ չլինելու պատճառով:

Պարզվել է, որ Էլ-Կաստիլոյի ժայռապատկերներն առնվազն 40,8 հազար տարվա պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են 4 հազար տարի ավելի վաղ, քան ֆրանսիական Շովե եւ Կաստանե քարանձավներում հայտնաբերված նկարները: Սակայն թե ովքեր են ստեղծել ժայռանկարները, գիտնականներին առայժմ չի հաջողվել պարզել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ