18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պրոֆայլերը հիշում է 3 կուսակցության անուն

Ռուսաստանում գործող  Ստի բացահայտման միջազգային ակադեմիայում ուսանած  Սպարտակ Պետրոսյանը Հայաստանում, որպես պրոֆայլեր` ստի բացահայտման մասնագետ, միայն ինքն իրեն է ճանաչում: Նրա կարծիքով՝  ժամանակակից կյանքում ստի բացահայտումների մեխանիզմները ենթարկվել են մի շարք փոփոխությունների:

՛՛ Օրինակ՝ Հին Չինաստանում ստախոսին  բացահայտելու համար նրա լեզվի վրա բրնձի փոշի էին լցնում, եթե հարցազրույցի ընթացքում այն չոր էր մնում, ուրեմն մարդը ստում է՛՛: Ըստ Սպարտակ Պետրոսյանի` Ռուսաստանում ունեցած փորձի, գողության կամ նմանատիպ հանցագործության բացահայտման համար, այսօր պրոֆայլերին անհրաժեշտ է մեկից երկու ժամ:

Իսկ արդյոք պրոֆայլերը Հայաստանում կարո՞ղ է համագործակցել դատախազության հետ. Պետրոսյանը նշեց, որ համագործակցության համար անհրաժեշտ է համապատասխան օրենք, որը դեռևս Հայաստանում չկա:

Այս մասնագետներն իրենց հմտությունները չե՞ն գործածում քաղաքականության մեջ հարցին   պրոֆայլերն արձագանքեց, որ անձամբ ինքը քաղաքականությունից այնքան հեռու է, որ հազիվ երեք կուսակցության անուն կարողանա հիշել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ