28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտակցում եմ, որ կարող է դժվարին և երկարատև պայքար լինել. Վարդան Օսկանյան

image_5702

“Այս օրերին ես Ֆեյսբուքով, էլփոստով, հեռախոսազանգերով ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում՝ չընկճվել և պայքարը շարունակել: Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է:
Գիտակցում եմ նաև, որ այն կարող է դժվարին և երկարատև պայքար լինել, ուստի յուրաքանչյուր աջակցություն ինձ համար ոգեշնչման աղբյուր է”,- “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում գրում է Սիվիլիթաս”-ի հիմնադիր, ԲՀԿ-ական  պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարույթում Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է Վարդան Օսկանյանի և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը, նախկին արտգործնախարարը ունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու:

Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել գործի մանրամասների վերաբերյալ: Քրեական  գործով նախաքննությունն իրականացվում է` ԱՄՆ-ում գրանցված  ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման  Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՛՛Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս՛՛  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու, սակայն  գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում  հարկային մարմնին չներկայացնելու, դրանից  հնարավոր առաջացող հարկային  պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի  Հանրապետությունում թողնված և բացառապես  բարեգործության համար նախատեսված  այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ  դոլարը իրականում բարեգործական նպատակներին  չուղղելու,  չօգտագործելու, այդ գումարը ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան  Օսկանյանի ու նույն հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի  անվամբ բացված  հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն  անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Հավելենք, որ երկրորդ անգամ ԱԱԾ հրավիրվելուց հետո Վարդան Օսկանյանը հաղորդագրություն տարածեց, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ“հարուցված քրեական գործի շրջանակում ինքը  հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ : Ցուցմունք տալուց հրաժարվել էր նաեւ “Սիվիլիթաս”-ի տնօրեն Սալպի Ղազարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ