19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը նախարար. ՀՀԿ-ն հաստատեց կառավարության ցանկը /վիդեո/

Ուրբաթ կայացած  Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ավարտից հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսկացությունը որոշել է,  ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը:

Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնում կլինի  Արմեն Գեւորգյանը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան

Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան

Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան

Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան

Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան

Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան

Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան

Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան

Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան

Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան

Տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյան

Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան

Ըստ Շարմազանովի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության նիստում: ՀՀԿ-ն որոշել է այս պաշտոնում նշանակել անկուսակցական նախարարի:

Նա չբացառեց, որ դա կարող է լինել Հայասատանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Նիստի ժամանակ մարզպետների եւ փոխնախարարների հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին, ապա նա կշարունակի պատգամավորական աշխատանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ