18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիայի անվտանգության ուժերը բանտարկյալների նկատմամբ սեռական բռնություններ են իրականացնում

«Սիրիայի անվտանգության ուժերը սեռական բնույթի բռնություններ են իրականացնում երկրում նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ արդեն 15 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում ձերբակալված տղամարդկանց, կանանց եւ երեխաներին խոշտանգումների ենթարկելու նպատակով»:

Այս մասին հայտնել է Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը  ուրբաթ օրը հրապարակված զեկույցում :

Ըստ իրավապաշտպանների, այս անձինք հայտնել են իրենց նկատմամբ սեռական չարաշահումների, ինչպես նաեւ այլոց նկատմամբ կիրառվող բռնությունների, ներառյալ բռնաբարությունների, ծեծի եւ էլեկտրական ցնցումների միջոցով տանջելու մասին:

Տեղեկացնելով այս մասին` “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը, հղում կատարելով կազմակերպությանը, հավելում է, որ  փաստաթղթավորվել է սեռական բնույթի բռնությունների ավելի քան 20 դեպք, որոնք տեղի են ունեցել 2011 թվականի մարտից մինչ 2012 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Սիրիայի ընդդիմության հենակետերից մեկում՝ Հոմս քաղաքում:

Կազմակերպությունը նշել է նաեւ, որ սեռական բռնությունների ամբողջ պատկերը, որը տիրում է Սիրիայի կալանավայրերից դուրս, անհայտ է:

«Human Rights Watch»-ի համաձայն, այն չունի նման բռնությունների իրականացման դիմելու մասին կառավարական ուժերի հրամանատարների կողմից արձակված հրամանների վերաբերյալ ապացույցներ: Իրավապաշտպանները, սակայն, նշել են, որ այս չարաշահումները հետաքննելու ուղղությամբ որեւէ միջոց չի ձեռնարկվում:

Ինչպես նկատում է ,,Ամերիկայի ձայն”-ը,Սիրիայի կառավարությունը չի արձագանքել այս մեղադրանքներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ