24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շառլ Ազնավուրի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը  օրերս հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր գործունեությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի և միգրացիայի թեմաներին: Գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ աշխարհի 26 երկրներ ունեն Սփյուռքի նախարարություններ, և որ ՄՄԿ-ն 2013թ. գարնանը նախատեսում է կազմակերպել Սփյուռքի նախարարների հանդիպում, որին հրավիրեց մասնակցելու նաև տիկին Հակոբյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը եվ շարունակում.

‘ՀՀ Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ 2011թ-ին Հայաստանում արդեն իսկ կազմակերպվել է նմանատիպ մի համաժողով` ‘Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհու’ խորագրով, որին մասնակցել են ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից և իր պատրաստակամությունը հայտնեց հայկական փորձը, համաժողովի ամփոփիչ զեկույցը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել  կազմակերպությանը:

Հ.Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ձևավորման պատմությունը, արդի խնդիրները և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները:

Հանդիպման ավարտին դեսպան Ազնավուրը և նախարար Հակոբյանը կազմակերպության գլխավոր տնօրենին հրավիրեցին այցելել Հայաստան, ինչին պարոն Սվինը արձագանքեց պատրաստակամությամբ’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ