25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լսե՞լ եք ինչ են ասում

Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց. «Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին»: «Մի րոպե սպասիր»,- ընդհատեց նրան Սոկրատեսը,-«Արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ»: «Ի՞նչ մաղեր»,- զարմացավ այցելուն: «Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է»: «Դե …, չգիտեմ, ես այդպես եմ լսել»:

«Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին, արդյո՞ք բարի է»: «Հավանաբար ոչ»: «Այդպես …: Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է լսել այն, ինչ դու ուզում ես ասել»: «Ոչ …:

Ամենևին անհրաժեշտ չէ»: «Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից: Հիմա ասա ինձ խնդրեմ, իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ