20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նորաձև լինելու կանոնները փոխվում են. «տարօրինակ չթվա, բայց…»

Նորաձև լինել ցանկացող հայ աղջիկներին ու կանանց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը խորհուրդ է տալիս աքսեսուարների մեջ ուշադրություն դարձնել նախևառաջ պայուսակին: «Աքսեսուարներից թիվ մեկն այսօր պայուսակն է,  կնոջ կերպարը ստեղծելիս ակցենտը դրվում է պայուսակի վրա, իսկ հագուստը ցանկալի է, որ մինիմալիստաական լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Բլոգերը նշեց, որ հայտնվել են արդեն դասական համարվող պայուսակների փոքրիկ տարբերակները, որոնք էլ հենց թույլ կտան նորաձև լինել: Դրանցից են Chanel-ի, Givenchi-ի, Dior-ի, Hermes-ի ավանդական պայուսակների փոքր չափերը: «Դրանք բավական հետաքրքիր ու գեղեցիկ են, այսօր հենց այդպիսի տեսակներն են նորաձև ու արդեն սիրված են բոլորի կողմից»,-նկատեց նա:

Մարիաննա Քաբաբյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ նորաձևությունն եկել է ավելի «պոպի», բարձրաշխարհությունն իր տեղը զիջել է: «Ավելի մասսայական է դարձել, դիզայներն իրենց հավաքածուներում օգտագործում են պրինթեր, ապլիկացիաներ մուլտֆիլմերից, ոգեշնչվում են սուպերմարկետներից, որքան էլ դա տարօրինակ չթվա, փողոցից: Եթե առաջ համարվում էր, որ նորևաձևությունը թելադրվում էր վերևից, դիզայներն էր մտածում և թելադրում փողոցին, այսօր մարդիկ, ովքեր հետաքրքիր կերպարներ են կարողանում ստեղծել՝ առանց մեծ ֆինանսական միջոցներ դրա վրա մատնելու, իրենք են ոգեշնչում դիզայներներին, և 80-90-ականների վառ կերպարներն այսօր կրկնվում են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ