24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին բիթլը նշում է իր 70-ամյակը /վիդեո/

Հունիսի 18-ին իր ծննդյան 70-ամյակն է նշում լեգենդար “The Beatles” խմբի անդամներից մեկը` Փոլ Մաքարտնին:

Ծննդյան տոնը երաժիշտը որոշել է նշել իտալական Մոնտալչինո նահանգում, ուր ժամանել է նախօրեին ընտանիքի եւ սակավաթիվ ընկերների հետ: Տոնակատարության համար նա վարձակալել է 5 աստղանի վիլլա:

Սըր Փոլին արդեն շնորհավորել են մի քանի երաժիշտներ: Երկրպագուները հատուկ տոնակատարություն են կազմակերպել լիվերփուլյան “Քարանձավ” ակումբում, որտեղ 1961-ին առաջին անգամ ելույթ է ունեցել “The Beatles”-ը:

Փոլ Մաքարտնին 5 երեխա ունի` 4 աղջիկ եւ մեկ տղա: Չնայած իր տարիքին` Մաքարտնին նախորդ տարի ամուսնացավ 3-րդ անգամ: Փետրվարին թողարկվեց նրա նոր ալբոմը` “Kisses on the Bottom”-ը: Իսկ ներկայումս սըր Փոլը ձայնագրում է իր հերթական ալբոմը:

http://youtu.be/M1eM-d2mu6Q

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ