16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամոթ դատավորներին. ՀԱԿ ակտիվիստների պատիժը չփոխվեց

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր` անոփոխ է թողեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը:

Դատավարության մասնակիցները վճռի հրապարակումից հետո սկսեցին վանկարակել “ամոթ, ամոթ”, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ դատավորների եւ դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հասցեին:

Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բեկանել են  Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը:  Ըստ այդմ,  Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Նրանք մեղադրվում են անցած տարի օպերայի տարածքում ոստիկանների հետ ընդհարում ունենալու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ