19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց Կարպ Խաչվանքյանի իմ դերերը այսքան սիրված չէին լինի. Ս. Գրիգորյան /ֆոտո/

Սվետլանա, ԱրաԱրա, ՍվետլանաԵրեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ նոյեմբերի 12-ին այցելեցին արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին:

Այցելությունը անակնկալ էր սիրված դերասանուհու համար: Տիկին Սվետլանան, ինչպես միշտ իր կանացի կեցվածքով ու հմայիչ ժպիտով բարի գալուստ է մաղթում եւ հավաստիացնում, որ շատ մեծամեծեր են հյուրընկալել իրեն, բայց երբեւէ ինքը չէր եղել հյուրընկալը: Հուզված էր եւ ուրախ:

“Այսօր եկել եմ պարզապես Ձեզ հետ մտերմիկ զրույցի, պարզապես Ձեր կողքին լինելու: Ես երջանիկ եմ, որ Ձեր ժամանակի վկան եմ, Ձեր արվեստի ականատեսը”,- նշում է Արա Սադոյանը եւ հարմարավետ տեղավորվում սիրված դերասանուհու կողքին` լսելու նրա բեմական նախանձելի կենսագրության զավեշտալի ու արժեքավոր պատմությունները: “Թեեւ հիմա դժվարությամբ եմ դուրս գալիս, բայց յուրաքանչյուր հայ, ով հանդիպում է ինձ անպայման ժպտում է: Երեւի պատահական չէր, որ մի քանի տարի առաջ, Լոս Անջելեսում կայացած մի մրցանակաբաշխության ժամանակ ինձ հանձնեցին համայն հայության “Ծիծաղի թագուհի” տիտղոսը: Թեեւ առանց Կարպ Խաչվանքյանի իմ դերերը այսքան սիրված չէին լինի”,- պատմում է հայկական կատագերգության լեգենդը:

Մեզանից յուրաքանչյուրի սրտում հայ բեմարվեստի մեծ երախտավոր Սվետլանա Գրիգորյանը անջնջելի հետք է թողել` պարգեւելով լուսավոր, ջինջ ու մարդկային էմոցիաներ: Մեծանուն ու անսահման սիրված Սվետլանա Գրիգորյանը, մարդ է, ով մեծ ներդրում ունի հայ թատերարվեստի զարգացման գործում, իսկ նրա դերակատարումներն անհնար է դիտել առանց համակրանքի, հիացմունքի, ժպիտի:

Արդեն ուշ երեկոյան Արա Սադոյանը հրաժեշտ տալիս քանզի ակնկալում է հյուրըկալել տիկին Սվետլանային արդեն վարչական շենքում, ուր ավանդույթ է ձեւավորվել` հայտնի եւ սիրված դերասանների հետ անցկացնել “Մշակութային երեկոներ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ