23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Հակառակ սեռի ընկեր ունենալը նորմալ է, սակայն նույնիսկ նման ընկերության մեջ հավանաբար սեքսուալ ձգտում կա, համենայն դեպս մեկի մոտ այն հաստատ առկա է:

ԱՄՆ-ի գիտնականները համոզված են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ չեն կարող պլատոնական հարաբերություններ լինել: Եվ եթե նույնիսկ սեքսուալ ձգողականությունը փոխադարձ չէ, ապա այն դրսեւորվում է ընկերներից մեկի մոտ: Գիտնականները նման եզրակացության են եկել վերջին հետազոտությունից հետո, որին 400 մարդ է մասնակցել:

Անհիշելի ժամանակներից տղամարդը եւ կինն առաջին հերթին սեքսուալ զուգընկերներ են եղել եւ ոչ թե ընկերներ: Այդ պատճառով էլ նրանց միջեւ պլատոնական հարաբերություններ չեն կարող լինել: Տղամարդիկ չեն կարող հրաժարվել իրենց սեքսուալ բնազդներից:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ գերագնահատում են զգացմունքներն իրենց ընկերուհիների հանդեպ: Իսկ կանայք դժվարությամբ են պատկերացնում` ինչպես իրենց ընկերները կարող են երազել սեքսի մասին իրենց հետ: Չնայած որ կան նաեւ կանայք, որոնք սեքսուալ ֆանտազիաներ են ունենում իրենց ընկերների մասնակցությամբ:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եւ տղամարդի, եւ կանայք պետք է ավելի զգույշ լինեն հակառակ սեռի հետ ընկերություն անելիս, քանի որ կարող են այդ կերպ խզել հարաբերությունները իրենց 2-րդ կեսի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ