24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները գոլորշիացան

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարել էր, որ «Մեզ չի հետաքրքրում աշխարհում միայնակ լինելու հանգամանքը: Մեզ հետաքրքրում է թե ինչ է մեր ժողովուրդը մտածում մեր մասին»: Նման հայտարարությունը միգուցե որևէ նշանակություն ունեցավ տեղական հանդիսատեսի, սակայն ոչ միջազգային հանրության համար: Այս մասին գրում է «Financial Times» պարբերականը: http://www.ft.com/intl/cms/s/0/ef238938-c1a1-11e4-8b74-00144feab7de.html#axzz3TOJQrGJq

«Միայն երեք տարի առաջ այն ժամանակվա Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն և ներկայիս վարչապետը ցնծում էր հայտարարելով, որ Թուրքիան դարձել է «վարպետ, առաջնորդ և ծառա նոր Միջին Արևելքում»:

Սակայն երկրի կապերը դաշնակիցների և հարևանների հետ սկսել են թուլանալ: Անկարան դեսպաններ չունի Եգիպտոսում, Իսրայելում կամ Սիրիայում:  Կահիրեն հրաժարվել է Թուրքիայի հետ էական նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել, համաձայն որի թուրքական բեռնատարները մուտք էին գործելու Աֆրիկայի և Պարսից Ծոցի շուկաներ: Անցյալ շաբաթ Լիբիան հայտարարեց, որ թուրքական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքելու: Ավելին նույն ժամանակահատվածում, Թուրքիան փակեց իր դեսապանատունը Եմենում:

Լարվածությունը տարածվել է Ատլանտյանով Պարսից Ծոցի երկրներ: Անցան այնպիսի օրերը, երբ ԱՄՆ նախագահ Օբամայի համար Էրդողանը միջազգային այն 5 առաջնորդներից մեկն էր, ում հետ նա վստահության կապերով էր կապված:

Էրդողանին թվում է, որ Եվրոպայում Իսլամաֆոբիան առաջ տանելով, Թուրքիային մուտքի տոմս կտրամադրի դեպի ԵՄ:

Էրդողանը պարծենում էր, որ Աֆրիկայի հետ ջերմ կապեր է հաստատել, սակայն դա, իրականում, այդպես չէ: Նա կոչ էր արել Աֆրիկայի մի շարք երկրներում փակել իր թշնամի Գյուլենի հովանավորությամբ գործող դպրոցները: Սակայն նրա հորդորից հետո շատ քիչ դպրոցներ փակվեցին:

Անցյալ շաբաթ, Աֆրիկյան միությունը, նույնիսկ հայտարարել էր, որ համագործակցելու է Գյուլենի հիմնադրամներից մեկի հետ:

Էրդողանը, կարծես, ինքն է շփոթվել իր ընկերների թվի պակասից: Անցյալ ամիս, նա հայտարարել էր, որ եթե Թուրքիան մեկուսացման մեջ հայտնվի, ապա պատճառը մյուս երկրների առաջնորդների նախանձն է»,-գրում է պարբերականը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ