24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարար Հրաչը ժամանակին “ռուլիտ” էր անում. Հայկական ժամանակ

ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել: Նա այսուհետ սպորտի եւ երիտասարդության նախարարն է եւ ըստ իր հայտարարության` անկուսակցական: Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան եւ հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս հարցը հանրությանն է տալիս “Հայկական ժամանակ”-ը:

Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը “Ազգային միաբանություն” կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երեւանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում: Երեկ, երբ թերթի  թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. “Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, եւ այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել եւ ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել: Չգիտեմ` ինչ նկատի ունեք”:

Ընդ որում, նա այդ օրը սովորական վստահված անձ չէր: Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս “ընտրող բերելու” գործընթացը:

Հրաչյա Ռոստոմյանը` շաբաթ օրը սպորտի եւ  երիտասարդության հարցերի  նախարար նշանակվելուց հետո, հայտարարություն է տարածել, ըստ որի` ինքը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Իր նշանակումը նա մեկնաբանել է այսպես. “Ես դադարեցրել եմ իմ անդամությունը ԲՀԿ-ին, այդ իսկ պատճառով նշանակվել եմ նախարար”:

Սակայն, մյուս կողմից, ըստ Ռոստոմյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը շարունակում է պահպանել իր լավ հարաբերությունները: Ավեlին, եւս մեկ անգամ հաստատել է, որ եթե Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա եւ կվերադառնա ԲՀԿ շարքերը:

“Այսինքն, ըստ Ռոստոմյանի, նա անկուսակցական նախարար է` կուսակցական պարտավորություններով: Նա իր աշխատանքի համար, փաստորեն, հաշվետու է Գագիկ Ծառուկյանին, որը այսօր դե յուրե իշխանության մաս չի կազմում: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է նախարար, բայց դեռ չի ընկալել, որ Ծառուկյանը չէ իր աշխատանքից գոհ կամ դժգոհ լինողը: Իհարկե, բացառված չէ նաեւ, որ Ռոստոմյանն իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի սկզբունքով է նշանակվել, եւ դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը, պարզապես հանրությանն այդ մասին չեն ասում, որ մարդիկ չուրախանան”,-գրում է “Հայկական Ժամանակ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ