25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թեստերը համարժեք են բարդության տեսանկյունից. ԳԹԿ-ն ՛՛հիասթափեցնում է՛՛ նամակագիր աշակերտին

Հունիսի 15-ին կազմակերպված  “Անգլերեն” առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Մովսիսյան Գեւորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաեւ մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության: Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. “Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա:
Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, եւ դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է եւ հակառակը:
Բարեբախտաբար, այս տարվա “Անգլերեն” առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երեւույթ է եւ բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ