23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կյանքն առանց Աստվածային սիրո դժոխք է. Մեծերը Աստծո մասին

«Տեր, ի՞նչ գիրք է այդ Սուրբ Գիրքը, ի՜նչ հրաշք և ի՜նչ զորություն է նա տալիս մարդուն: Ե՛վ աշխարհի, և՛ մարդու, և՛ մարդկային նկարագրերի ճշգրիտ պատկերը և ամեն ինչ անվանակոչված են այդ գրքում և հայտնված հավիտյան: Եվ որքա՜ն գաղտնիքներ և բացահայտումներ: Սիրո՛ւմ եմ այդ Գիրքը: Առանց Աստծո Խոսքի կկործանվի ժողովուրդը, քանի որ նրա հոգին ծարավ է Խոսքի և ամենայն Գեղեցիկի ընկալման:

Երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր: Սիրիր ծնկի իջնել ու գետնատարած համբուրել երկիրը: Համբուրի՛ր երկիրը և սիրի՛ր անդադար, անհագորեն սիրիր, բոլորի՜ն սիրիր, ամե՜ն ինչ սիրիր, ձգտիր սիրազեղ ցնծության և հափշտակության: Թրջիր երկիրը արցունքներով քո ուրախության ու սիրիր այդ արցունքները քո: Եվ մի՛ ամաչիր այդ ցնծագին հափշտակությունից, թանկ գնահատիր, քանի որ Աստվածային Շնորհ է դա, մեծ շնորհ, և տրվում է ոչ թե բազմաց, այլ ընտրյալներին:

Հիշի՛ր, որ ոչ ոքի դատավոր չես կարող լինել: Քանզի երկրի վրա ոչ մի մարդ չի կարող դատել հանցագործին, մինչև որ դատավորն ինքը չգիտակցի, որ ինքը ճիշտ նույնպիսի հանցագործ է, ինչպես իր առջև կանգնած մարդը, և որ այդ մարդու կատարած հանցանքի համար գուցե ինքն էլ է մեղավոր բոլորից ավելի: Իսկ երբ ըմբռնի այս բանը, այնժամ կարող է դատել:

Եղբայրնե՛ր, չվախենաք մարդկանց մեղքերից, սիրեցե՛ք մարդուն՝ իր մեղքերով հանդերձ, քանզի սերն այդ նման է Աստվածային սիրո և գերագույն սերն է ի վերա երկրի: Սիրեցե՛ք համայն ստեղծագործությունն Աստծո, թե՛ ամբողջությունը, թե՛ յուրաքանչյուր ավազահատիկը նրա: Սիրեցե՛ք Աստծո ստեղծած ամեն մի տերև, ամեն մի ճառագայթ: Սիրեցե՛ք կենդանիներին, սիրեցե՛ք բույսերը, սիրեցե՛ք ամեն բան: Սիրելով ամեն բան՝ իրերի մեջ ըմբռնեք խորհուրդն Աստվածային: Ըմբռնելով մի անգամ՝ կսկսեք առավել ու առավել իմանալ խորհուրդն այդ հետզհետե, անդադար, օրավուր: Եվ, ի վերջո, կսիրեք աշխարհն ամբողջ՝ արդեն համայնական, համասփյուռ սիրով:

Կյանքն առանց Աստվածային սիրո դժոխք է:

Դևը կռվում է Աստծո դեմ, իսկ կռվի դաշտը մարդկանց սրտերն են:

Քրիստոնեությունը բոլոր չարիքներից փրկվելու միակ ապաստանն է»:

Ֆյոդոր Միխայլևիչ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ – (1821-1881), ռուս և համաշխարհային գրականության մեծագույն դեմքերից մեկը: «Նվաստացյալներն ու անարգյալները», «Ոճիր և պատիժ»,«Ապուշը՚», «Կարամազով եղբայրներ» և այլ գործերում հաստատեց այն համոզմունքը, որ բոլոր պայմաններում մարդու մեջ պետք է փնտրել բուն մարդկայինը, բարոյական կորիզը, կյանքի ճշմարտության լույսը, որը միացնում է մարդկանց և Աստծուն, պետք է փնտրել այն, ինչը նույնիսկ բոլոր էակներին և իրերին է միացնում միմյանց և Ստեղծողի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ