20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

5-ամյա երեխան օգնել է ծննդաբերող մորը /ֆոտո/

ՋոբիՋոբիի ԳրեյվսԲրիտանական Նոթինհեմփշիր քաղաքում 5 տարեկան երեխան առաջին օգնություն է ցուցաբերել ծննդաբերող մորը` չսպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը:

5-ամյա Ջոբի Գրեյվսը միայնակ օգնել է մորը լույս աշխարհ բերել իր փոքրիկ եղբորը, երբ հասկացել է, որ իրենց ընտանիքը չի կարող սպասել բժիշկներին: Տղայի 28-ամյա մոր` Քելլի մոտ ուժեղ ցավեր են սկսել, կինը չի կարողացել շարժվել: Տղան, ով միակ մարդն է եղել այդ պահին նրա կողքին, որոշել է, որ կօգնի մորը:

Մայրը պատմել է, թե ինչպես չի կարողացել կտրել նորածնի պորտալարը, քանի որ ընդհանրապես շարժվել չի կարողացել: 5-ամյա տղան ինքն է գլխի ընկել եւ խոհանոցից բերելով դանակը` կտրել է եղբոր պարանոցին փաթաթված պորտալարը: Բժիշկները հայտնել են, որ եթե այն մի քանի րոպե ուշ կտրվեր, նորածինը կմահանար:

“Որդիս ինձ համար սուպեր հերոս է: Եղբայրն իր կյանքով հենց նրան է պարտական”,-հպարտացել է մայրը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ