29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղանկարչական ցուցահանդեսներ Վիեննայում

image_5577

Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի Կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության “Artists in Residence” ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր “ուրբանիստական” նկարչական նախագիծը` Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու` Երեւանի, Թբիլիսիի, ուկրաինական եւ գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր եւ արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի Կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Ցուցահանդեսի բացմանն իր մասնակցությունը բերեց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:

Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող “Կուլտուրկրայս Վին” ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջեւ մշակութային կապերի ընդլայնման եւ ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ