28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

image_5573

Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին “Regnum” գործակալությանը  հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով “Մեծ քսանյակի” շրջանակներում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների տարածած համատեղ հայտարարությունը:

“Ներկա դրությունը պետք է փոխվի հանուն ողջ տարածաշրջանի ապագայի եւ բարգավաճման: Մենք համաձայն եք այն դիրքորոշումների հետ, որոնք իրենց հայտարարության մեջ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն, որ կարիք չկա արհեստականորեն ձգձգել հակամարտության կարգավորումը, քանի որ այն ազդում է տարածաշրջանի ապագայի եւ ժողովուրդների ճակատագրերի վրա”,-հայտնել է Աբդուլաեւը:

Նա նշել է նաեւ, որ “Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան հարցով համընդհանուր խաղաղության համաձայանգիր ստորագրել եւ միշտ էլ կողմ է եղել փոխվստահության ամրապնդմանը”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ