25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա…»

Աստծո կամքը միշտ է գործում, բայց մենք աղոթում ենք, որ Աստծո բարի ու ողորմած կամքը գործի նաև մե՛ր կյանքում:

Ինչպե՞ս է արտահայտվում Աստծո կամքը:

Աստծո կամքն արտահայտվում է, երբ Նա քանդում է սատանայի, աշխարհի ու մեղքերով լի մեր էության չար ծրագրերն ու նպատակները, որոնք չեն թողնում, որ մենք օրհնենք Աստծո անունը կամ ցանկանանք Նրա արքայության գալուստը:Աստծո կամքն արտացոլվում է նաև այն  ժամանակ, երբ Նա զորացնում է մեզ ու հաստատուն պահում Իր Խոսքի և ճշմարիտ հավատքի մեջ մինչև մեր մահը:

Ո՞րն է Աստծո բարի ու ողորմած կամքը:

Աստծո կամքն է, որ Իր անունը սուրբ պահվի ու Իր արքայությունը հաստատվի, այսինքն՝ որ Իր Խոսքն ուսուցանվի ճշգրտությամբ, մեղավորները դարձի գան Հիսուսին հավատալով և աստվածահաճո կյանք վարեն:

Բ Օր. 4.2 «Չավելացնենք այն խոսքի վրա, որ ձեզ պատվիրում եմ ու դրանից չպակասեցնեք, որ ձեր Աստծո պատվիրանները պահեք, որոնք ես ձեզ պատվիրում եմ»:

Հովհ. 6.40 «Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ամեն ոք, ով Որդուն տեսնի ու Նրան հավատա, հավիտենական կյանք ունենա, ու Ես վերջին օրը հարություն կտամ նրան»:

Ա Թեսաղ. 4.3 «Սա՛ է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը»:

Ի՞նչն է հակառակվում Աստծո կամքին:

Սատանան, աշխարհը և մարդկային մեղավոր էությունը:

Ա Պետր. 5.8 «Զգա՛ստ կացեք, արթո՛ւն կացեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես ման է գալիս և փնտրում է, թե ում կուլ տա»:

Ա Հովհ 2.15-17 «Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է: Եթե մեկն աշխարհը սիրի, հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս կյանքի ամբարտավանությունը, Հորից չէ, այլ աշխարհից: Եվ աշխարհն անցնում է, նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան»:

Ինչո՞ւ ենք աղոթում, որ Աստծո կամքը գործի:

Ինչպես Աստծո անունն  է սուրբ և Նրա արքայությունը տիրում է նույնիսկ առանց մեր աղոթքների, այդպես էլ Իր կամքը կգործի ու կգերիշխի, եթե նույնիսկ սատանան ու նրա ամբողջ զորքը փոթորկեն Ավետարանը ոչնչացնելու համար: Բայց մենք պետք է աղոթենք մեզ համար, որ հակառակ նրանց զայրույթի, Աստծո կամքը գործի մեր մեջ առանց արգելքի, որպեսզի նրանք հաջողություն չունենան, իսկ մենք կարողանանք հաստատուն մնալ:

Սաղմ. 115.3 «Մեր Աստվածը երկնքում է: Նա, ամեն ինչ, որ կամենում է, անում է»:

Փիլիպ. 1.21 «Ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ»:

Ինչպե՞ս է Աստծո կամքը գործում մեր կյանքում:

Աստծո կամքը գործում է, երբ.

Ա. Նա քանդում ու խոչընդոտում է սատանայի ծրագրերը, աշխարհի և մեր մեղավոր էության ձգտումները, որոնք փորձում են խաթարել մեր հավատքը առ Քրիստոս:

Հռոմ. 16.20 « Խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի»:

Բ. Տիմոթ. 1.12 «Գիտեմ, թե Ում եմ հավատում և համոզված եմ, որ Նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը»:

Բ. Նա մեզ զորացնում ու հաստատուն է պահում Իր խոսքում, ճշմարիտ հավատքում և օգնում է, որ աստվածահաճո կյանք վարենք:

Սաղմ. 119.35 «Առաջնորդիր ինձ Քո պատվիրանների շավիղներում, որ հավանեցիր»:

Գ. Նա օգնում է մեզ ամեն դժվարության մեջ մինչև մեր մահը:

ԲԿորնթ. 12.9 «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է իրագործվում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ