20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է. էկոնոմիկայի փոխնախարար

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9.4%-ով: Այդ աճի տեմպը բավականին հուսադրող է, և հաջորդ տարի ակնկալվում է երկնիշ աճի ցուցանիշ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Նա վստահությամբ հավելեց, որ աճի այդ տեմպը կպահպանվի նաև առաջիկայում` հատելով 800 հազարի սահմանագիծը:

Նախարարի տեղակալի խոսքով` աճ կա նաև արտագնա տուրիզմում։ ‘Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է,  ընդունում է ինտելեկտուալ մարդկանց’,-նկատեց նա` հավելելով, որ Հայստանին անհրաժեշտ են նաև այլ հետաքրքիր միջոցառումներ: Այդպիսիք կարող են լինել գինու, խորովածի փառատոնները:

Պետրոսյանի հայտնեց նաև, որ նախորդ ամիս Երևանում կայացել է  ‘Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը’ խորագրով միջազգային համաժողովը:  Այս համաժողովում ընդունվել է Երևանյան հռչակագիրը, որը կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ