24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գների կայունության գինը

Նախորդ տարվա վերջին ստեղծված արժութային ճգնաժամը վերացնելու նպատակով կենտրոնական բանկը կիրառեց մի արդյունավետ գործիք, որից հետո արժութային շուկան սկսեց կենդանության նշաններ ցուցաբերել և դոլարը 580 դրամից կտրուկ իջավ մինչև 450 դրամ:

Կենտրոնական բանկը այդ ժամանակ փոփոխեց արտարժութային ավանդների համար կիրառվող նորմատիվները: Այդպիսով, եթե նախկինում բանկերը արտարժութային ավանդներ ներգրավելուց պետք է պահուստավորեին ընդունված ավանդների 12%-ը, որից 3%-ը արտարժույթով, իսկ 9%-ը դրամով, ապա փոփոխությունից հետո այդ նորմատիվը բարձրացվեց մինչև 24%, որը ամբողջովին պետք է պահուստավորվեր դրամով: Այդ քայլից հետո ֆինանսական շուկայում առաջացավ դրամի սով` դրամի 170 մլրդ. դրամի պահանջարկ, որի հետևանքով բանկերը սկսեցին արտարժութային փոխանակումներ իրականացնել, ինչը կայունացրեց ամբողջ ֆինանսական շուկան:

Դրամի հետագա արժևորում թույլ չտալու նպատակով ԿԲ-ը սկսեց ռեպո գործարքներ իրականացնել և իջեցրեց նորմատիվի պահանջը մինչև 20%-ի և թույլ տվեց բանկերին ԿԲ-ից վարկեր վերցնել և պահուստավորել, որը թույլ տվեց բանկերին ամբողջովին չփոխարկել դոլարային պահուստները:

Այս գործիքի կիրառմամբ ԿԲ-ը զսպում է դրամի հետագա արժեզրկումը և կատարում է իր հիմնական առաքելությունը` գների կայուն մակարդակի պահպանումը, սակայն միևնույն ժամանակ նպաստավոր պայմաններ չի ստեղծում բանկերի համար: Այդպիսով պահուստավորման համար անհրաժեշտ լրացուցիչ 170 մլրդ. դրամը դուրս է գալիս շրջանառությունից, որի հետևանքով այսօր ֆինանսական շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բանկերը գերադասում են դրամով վարկեր չտրամադրել:

Հայտնի է, որ այս գործիքը ունի կարճաժամկետ դրական ազդեցություն, այն արդյունավետ է 2 շաբաթ առավելագույնը 1 ամսվա կտրվածքով: Գործիքի հետագա կիրառումը կկրճատի բնակչության սպառումը, նաև իր մեջ մեծ ռիսկեր է պահանջում ժամկետնանց վարկերի տեսակարար կշռի մեծացման ձևով: ԿԲ-ը կարծես  գիտակցում է դա և սպասելի է, որ մոտ ժամանակներս նա աստիճանաբար հրաժարվի այս գործիքից և ֆինանսական շուկան կսկսի լիարժեք աշխատել:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ