25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն արեցին

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանը: Գրանցվել է 104 պատգամավոր: Օրակարգի  գլխավոր հարցը կառավարության ծրագրի հաստատումն է:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ընթերցեց  “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի պատգամավորների համար ընթերցեց պատգամավորների երդման տեքստը:

ԱԺ անդրանիկ նիստին չներկայացած խմբակցությունների պատգամավորների երդումից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, որը ձեւավորվելու Է ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների հավասար համամասնությամբ, ուստի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պետք է հայտարարեն իրենց ընդդիմադիր լինելու մասին:

Ըստ այդմ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին իրենց ընդդիմադիր լինելու մասին: ՀՅԴ անունից նման հայտարարություն արեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ի անունից` խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ընդդիմություն են եւ չեն մասնակցելու կառավարության ծրագրի քննարկմանը,  իսկ “Ժառանգության” ընդդիմություն լինելու մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանց խմբակցությունից որեւէ մեկը չհայտարարեց ընդդիմադիր լինելու մասին:

Այս պահին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը, որից հետո պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ