20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելի հարավում ռազմական գործողություններ են ընթանում. կան զոհեր

Իսրայելի հարավում` Գազայի տարածքում, արդեն 3-րդ օրն է ռազմական գործողություններ են իրականացվում: Հունիսի 20-ի գիշերը պաղեստինյան ահաբեկիչներն առնվազն 7 հրթիռ են բաց թողել: Իսրայելի պաշտպանական բանակի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի տարածքում գտնվող 6 ահաբեկչական ենթակառուցվածքներին, հայտնում է “NEWSruIsrael”-ը:

Հունիսի 18-ից սկսած Գազայից Իսրայելի տարածք է բաց թողնվել ավելի քան 50 հրթիռ եւ ռումբեր:

Պաղեստինյան “Maan” գործակալությունը հաղորդում է, որ Գազայի հարավում գտնվող Զեյթուն թաղամասի ռմբակոծման հետեւանքով 2 տարեկան աղջիկ է զոհվել, նրա եղբայրը ծանր վնասվածքներ է ստացել: Վերջին օրերին իսրաելական բանակի գործողությունների արդյունքում Գազայի տարածքում 7 մարդ է զոհվել:

Ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են: Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարում է, որ իսրայելական տարածքում ոչ մի ռմբակոծություն անպատասխան չի մնա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ