24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոսնի Մուբարաքի սիրտը կանգ է առել

Բժիշկները կլինիկական մահ են արձանագրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մոտ: Մուբարաքի սիրտը կանգ է առել, երբ նրան տեղափոխել են Մաադիի ռազմական հիվանդանոց: Բժիշկները մի քանի անգամ փորձել են վերակենդանացնել նրան, սակայն` անարդյունք, նրանք կլինիկական մահ են արձանագրել, հաղորդում է “дни.ру”-ն:

Նախօրեին Մուբարաքը կաթված եւ արյան զեղում է ստացել: Այնուհետեւ նրա մոտ ճնշման կտրուկ աճ է եղել եւ նա կորցրել է գիտակցությունը, որից հետո սիրտն է կանգ առել: Անմիջապես բանտային հիվանդանոց են կանչել Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության բժիշկներին: Մուբարաքի վիճակի կտրուկ վատթարացումից հետո նրան թույլ են տվել դուրս բերել բանտից:

Նախկին նախագահի  որդիներին, որոնք Տորա բանտում նախնական կալանքի տակ են գտնվում, թույլ չեն տվել ուղեկցել հորը ռազմական հիվանդանոց:

Ներկա պահին բժիշկները շարունակում են պայքարել Մուբարաքի կյանքի համար: Նա կոմայի մեջ է գտնվում, սակայն նրա օրգանիզմը դրական է արձագանքում անցկացվող ինտենսիվ բուժմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ