19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անհրաժեշտ է բեկումնային զարգացում. վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց կառավարության ծրագիրը

Խորհրդարանին կառավարության ծրագրի ներկայացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է բեկումնային զարգացում:  Վարչապետի խոսքով, տնտեսության եւ ինստիտուցիոնալ կառույցներում ունենք մարդկային  չիրացված ռեսուրս, որը պետք է օգտագործել:

Տնտեսական քաղաքականության մեջ առաջարկվող արմատական բեկումը, վարչապետի խոսքով, այն է, որ այսուհետ պետությունը պատասխանատու է ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլեւ մասնակցելու է արդյունաբերության ճյուղային զարգացմանը:

Վարչապետը ներկայացրեց կառավարության  գործունեության ծրագրի գերակայություններն ու դրանց լուծման ուղիները:

Կառավարությունը նախատեսում է 100 հազար աշխատատեղերի ստեղծում, ծնելիության խթանում, կրթության հասանելիության ապահովում: Վարչապետի խոսքով,  յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրվելու է համակարգիչ, վերանայվելու է բուհական կրթական համակարգը՝ աստիճանաբար վերացնելով բուհական ընդունելության քննությունները : Բուհ ընդունվելը, Տիգրան Սարգսյանի խոսքով,  կլինի հեշտ, ավարտելը` դժվար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ