20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի.ադրբեջանահայ

Ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի խոսքով,  հայ հասարակությանը պետք է պատրաստել պատերազմի, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, եւ միջազգային հանրությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի նման լկտի պահվածքը: Այվազյանի խոսքով, հայկական կողմը տիրապետում է այնպիսի զինատեսակների, որոնք կարող են խոցել Բաքուն:

“Մենք թուրքերից եւ ադրբեջանցիներից վախենալու բան չունենք, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով: Բայց եթե ամենուր մորթվում է հայկական զինվորը, ապա մենք պիտի արձանագրենք, որ դա ոչ թե հակառակորդն է անում, այլ թշնամին”,-ասաց նա:

Ադրբեջանահայի տեղեկություններով, Ադրբեջանի գլխավոր շտաբը նախապատրաստել է պատերազմական գործողություն Ղարաբաղում եւ սպասում է ՌԴ-ի դիրքորոշմանն այդ հարցում: “Խոշոր ռազմական գործողություններ չեն սկսվել Ղարաբաղում, սակայն այս պահին այնտեղ ընթանում է դիրքային պատերազմ, քանի որ ադրբեջանական կողմը վերջերս 5.000 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ