24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք ինքնանպատակ, անիմաստ, անկապ բղավոցներով չենք զբաղվելու. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

“ԱԺ կանոնակարգը իմպերատիվ պահանջ չի ներկայացնում հայտարարելու այս կամ խնմբակցության ընդդիմադիր լինելու մասին: Այո, մենք ասել ենք, որ մենք իսկապես այլընտրանք ենք եւ ժամանակն է, որ այդ սեւի եւ սպիտակի  բաժանումը վերանա”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր խմբակցություն լինելու մասին: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն նախընտրական շրջանում ընդդիմադիր կեցվածք  էր որդեգրել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընդդիմադիր եւ այլընտրրանք լինելու ԲՀԿ-ի ընկալումները “տարբերվում են քաղաքագիտական տեղաշարժերից : “Այո, ԲՀԿ-ն այլընտրանք  եւ բոլոր այն տեղերում, որտեղ մենք տեսնեք որ կա իրական եւ լուրջ  քննադատության խնդիր, այդ մասին անպայմանորեն խոսելու ենք”.-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը  ասաց, որ ԲՀԿ-ն ինքնանպատակ քննադատություն չի անելու. “Ինքնանպատակ քննադատությունը, որ շատ դեպքերում հնչել է այս ամբիոնից միայն այն բանի համար, որ հաստատվի ընդդիմադիրի կոչեցյալ տիտղոսը, ԲՀԿ-ի համար չէ:

Մենք ասել ենք, որ մենք ինքնանպատակ, անիմաստ, անկապ բղավոցներով չենք զբաղվելու: Շատ դեպքերում մենք այս ամբիոնից լսել ենք  չփաստարկված , չհիմնավորված աղաղակներ եւ տպավորությունն այնպիսին է եղել, որ ով ինչքան բարձր գոռա, դա վկայությունն է նրա ընդդիմադիր լինելու”:

Նաիրա Զոհրաբյանն ասել է նաեւ, որ ԲՀԿ-ն կսատարի այն նախագծերը, որոնք կուսակցության տեսանկյունից, կբխեն ժողովրդի շահերից: Henaran.am-ի դիտարկմանը, արդյոք ԲՀԿ-ի այս կեցվածքն , այսպես ասած չի հիասթափեցնի նրա ընդդիմադիր գործընկերներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.”Մենք առաջնորդվում ենք բացարձակապես ժողովրդի շահով եւ չենք առաջնորդվում, թե այս կամ այն քաղաքական ուժը կամ գործիչն ինչ ենթադրություններ կանի”:

Նաիրա Զոհրաբյանը խոսելով կառավարության ծրագրից, նշեց, որ այն բովանդակային առումով քննարկել չի ցանկանում եւ իր ելույթում կանդրադառնա դրա` քաղաքական կողմին: Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ