29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորին հայտնի է, թե արտագաղթը Հայաստանում որ տարիներին, ինչ տեմպեր է ունեցել. վարչապետը` Արամ Մանուկյանին

image_5528

 

ԱԺ նորեկ` ՀԱԿ խմբակցության  քարտուղար ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր վարչապետին հարց ուղղեց արտագաղթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի խոսքով, արտագաղթի ծավալներն ահագնացող չափերի են հասնում:

”Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից գնացած-չեկածների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 65 հազար էր, այս տարի հինգ ամսվա ընթացքում 69 հազար:Այս վիճակով օրը մոտավորապես 450 մարդ Հայաստանը լքում է“,-ասաց Արամ Մանուկյանն ու հարցրեց վարչապետին.” Ելնելով ձեր կանխարգելող գործունեությունից, եթե Դուք լինեիք երկրի ղեկավարը, ի՞նչ կանեիք այն վարչապետի հետ, որը հայտարարում է` ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխություն անի՞”:

“Քանի որ ձեր ելույթի առաջին մասը հարց չէր, այլ քաղաքական գնահատականներ էին, անդրադառնանք սկզբի գնահատականներին”,- արձագանքեց Տիգրան Սարգսյանն ու շարունակեց.”Բոլորին հայտնի է, թե ընդհանրապես արտագաղթը Հայաստանում որ տարիներին, ինչ տեմպեր է ունեցել: Արտագաղթի ամենամեծ տեմպերը եղել են 1990-96 թվականներին` շուրջ մեկ միլիոնից ավել մարդ է արտագաղթել Հայաստանից:

Հետագայում տնտեսական կայունության ու աճին զուգահեռ արտագաղթի տեմպերը սկսեցին նվազել: Հասկանալի է, որ 2009-ի տնտեսական ճգնաժամի հետեւանքները խթանել են արտագաղթը եւ դա մենք գիտակցում ենք ու արձանագրում ենք փաստաթղթում եւ որեւիցե թաքցնելու բան չունենք, եւ սա հիմնախնդիր է:

Ձեր քաղաքական գնահատականները վարվող քաղաքականության վերաբերյալ բոլորը գիտեն եւ գիտեք, որ մենք համաձայն չենք դրանց հետ: Ուզում եմ տեղյակ պահել, որ մենք աշխատում ենք որպես միասնական թիմ, մենք որոշումներ ընդունելիս խիստ թափանցիկ ենք եւ դավադրություններ չենք կազմակերպում, որ ժողովուրդը լքի հայրենիքը”:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը պետք է ապահովի քաղաքացիներին աշխատատեղերով, պետք է կարողանա ստեղծել բարենպաստ միջավայր:

Վարչապետի պատասխանին հետեւեց Արամ Մանուկյանի ռեպլիկը.” Ձեր վիճակագրական թվերը 90-96 թվականների վերաբերյալ ճիշտ չեն ու բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում”: Արամ Մանուկյանն ասաց, որ այդ տվյալները կարող է ներկայացնել:

“Դուք էլ դրանք շատ լավ գիտեք: Շատ լավ գիտեք, որ այդ թվերի մեջ 300 հազարը Ադրբեջանից ներգաղթածներն էին: Այդ թվերը հստակ են եւ վիճարկելի բան չկա: Ես ձեզ ընդամենը հարց էի տալիս վարչապետի այդպիսի հայտարարությունը կրիտիկական զանգվածի մասին, դա քաղաքական արտահայտությո՞ւն էր, դա արտագաղթին նպաստող հայտարարությո՞ւն էր: Դուք հարցիս չպատասխանեցիք”:

Արձագանքելով ռեպլիկին, վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Արամ Մանուկյանին պաշտոնական վիճակագրությանը  վստահելու համար:

“ Ես ձեր առաջին քաղաքական հայտարարությունը ողջունում եմ, որը հիմք է ստեղծում կոնստրուկտիվ երկխոսության համար: Վերագրել ընդդիմախոսին գաղափարներ, որոնք չի ասել, եւ այդ սկզբունքով նրան քննադատել, շատ ընդունված ու տարածված ձեւաչափ է:

Հայաստանի Հանրապետության վարչապետը,  այսինքն ես, երբեւիցե այդպիսի հայտարարություն չեմ արել, եւ եթե խոսքը գնում է այն հարցազրույցի մասին, որը տպագրվել էր թերթերից մեկում, ապա խմբագրությունը ինքը ներողություն խնդրեց, որ այդ հատվածը ճշգրիտ չի ներկայացվել”,-շարունակեց Տիգրան Սարգսյանն ու հավելեց.

” Ընդամենը պետք է հարգենք խմբագրության հայտարարությունը եւ վարչապետի պաշտոնական հայտարարությունները, որ չի կարելի աղավաղել իմ խոսքերը, որովհետեւ դա ոչինչ չի տալիս ընդդիմախոսներին”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ