24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին. Նաիրա Զոհրաբյանը քննադատեց վարչապետին

“Այստեղ խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: Չեմ կարծում, թե տեղին է եւ ճիշտ խոսել հանդիպման մասին, ներկայացնել հանդիպման ինչ-ինչ դրվագներ եւ չներկայացնել հանդիպման իրական  բովանդակությունը:

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը վերաբերել է այլ նյութի, եւ մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր տեղյակ է եղել , թե ինչին է վերաբերել այդ քննարկումը”,-ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես  սկսեց իր հայտարարությունը խորհրդարանում:

Նշենք, որ իրեն ուղղված հարցերից մեկին պատասխանելիս վարչապետն իր խոսքում նշել էր, որ հանդիպել են Ծառուկյանի հետ ու ասել, որ  շեշտակիորեն ավելի լավ նախագիծ ծնվեց այդ հանդիպման ընթացքում:

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ցանկացած քաղաքակիրթ երկրում ցանկացած կառավարություն վստահության քվե ակնկալում է առնվազն այն  դեպքում, երբ իր նախորդ ծրագրի իրականացման ընթացքում,  եթե չի արձանագրել լրջագույն հաջողություններ, ապա գոնե չի արձանագրել լրջագույն ձախողումներ:

“Այս դեպքում մենք գործ ունենք երկրորդի հետ: Կառավարությունը, որի քաղաքականությունը, ինչպես հայտարարվեց, մնալու է անփոփոխ, որի կազմը գրեթե չի փոփոխվել, որը գլխավորում  է նույն վարչապետը, հայտ է ներկայացնում խորհրդարանին՝ ստանալու վստահության քվե”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, թե աղքատության ծավալները չեն նվազել, այլ շարունակում են աճել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համաձայն է արտագաղթի ծավալների  վերաբերյալ գործընկերոջ/Արամ Մանուկյան.-խմբ./ հայտարարությանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ  չի ցանկանում անդրադառնալ կառավարության նոր ծրագրին, որովհետեւ վերապահումով է մոտենում “նոր ծրագիր” եւ “նոր կառավարություն” արտահայտություններին:

ԲՀԿ-ական պատգամավորի ելույթն ակնհայտ քննադատական էր եւ սուր շեշտադրումներ էր պարունակում: Խոսելով տնտեսական անկման մասին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.”Գիտեք, մենք միշտ կարող ենք հղում անել տնտեսական ճգնաժամին: Ինձ մոտ տպավորությունն այն է, որ որոշների համար տնտեսական ճգնաժամը դարձավ փրկօղակ, որի վրա կարելի է բարդել բոլոր ձախողումները”:

“Ինչ –որ մեկը պիտի պատասխան տա՞, որ ՀՀ-ում արձանագրվել է 14,5 տոկոս տնտեսական անկում, թե կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կեցվածքով գալ եւ ակնկալել վստահության քվե”,-հարցրեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ երկրում որեւէ փոփոխություն չի կատարվել : ԲՀԿ-ական պատգամավորը խմբակցության անունից հայտարարեց, որ կառավարության ծրագրին ամբողջ կազմով դեմ են քվեարկելու:

Նաիրա Զոհրաբյանի ելույթին հաջորդեց մյուս քննադատական`  ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ