19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անտանելի հոգնո՞ւմ եք աշխատավայրում. ահա ելքերը

Երկուշաբթի առավոտը դիմավորում եք սարսափելի հոգնածության զգացումո՞վ: Աշխատավայրում երազում եք ազատվել բոլոր գործընկերների՞ց: Աշխատանքն այլեւս չի ուրախացնում, ձեզ սկսում է թվալ, թե ձեր չարչարանքն անիմաստ է անցնում, ղեկավարությունը միեւնույնն է ձեզ չի գնահատում, նույնիսկ կիրակի օրերին չեք կարողանում հանգստանալ: Կարծես թե դուք թե հոգեպես, թե ֆիզիկապես անտանելի հոգնում եք աշխատավայրում: Ինչ անել նման պարագայում: Մի հուսահատվեք, ելքեր կան:

Սովորեք ամբողջովին աշխատանքից անձնականի տեղափոխվել: երբ դուրս եք գալիս աշխատավայրից, մտքում պատկերացրեք, որ ամբողջ օրվա ընթացքում առաջացած աշխատանքային խնդիրները մնացին ներսում, երբ դուք դուռը փակեցիք:

Աշխատանքից հետո հաճելի ժամանակ անցկացրեք` խանութներ գնացեք, հանդիպեք ընկերների հետ, սպորտով զբաղվեք:

Ամեն ինչում սահմաններ գծեք ձեզ համար` ձեր պարտավորություններում, գործընկերների հետ հարաբերություններում եւ այլն: Եթե գործընկերների հետ շփումը ձեզնից շատ ժամանակ է խլում, կրճատեք այն:

Պայքարեք միօրինակության դեմ: Կարող եք ձեր դարակն այլ կերպ դասավորել, աշխատանքի սկսեք այլ ճանապարհով գնալ եւ այլն:

Ֆիքսեք ձեր հաջողությունները: Շաբաթվա վերջին գրեք, թե այդ շաբաթ աշխատանքում ինչ հաջողությունների եք հասել:

Բարձրացրեք ձեր գիտելիքները, սկսեք, օրինակ, օտար լեզու սովորել:

Կյանքում նոր նպատակներ դրեք եւ գծագրեք դրանց հասնելու ձեր պատկերացրած ուղին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ