19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու․ «Հրապարակ»

Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ ընդդիմադիրներին փոխանցել են, որ Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու եւ լավ կանի՝ մանդատից հրաժարվի։

Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր եւ, ըստ հրամանի, պետք է դեռ վերադարձած չլիներ, սակայն պարզվել է, որ նա վերադարձել է մեկ օր շուտ, ինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։ Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպը, առաջարկելով, որ իրավապահներին չդիմեն։

Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղել, երբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները եւ ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգեւորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ