18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունիսի 26-ին Ազնավուրի հրապարակում 3D ձեւաչափով պատկերներ կլինեն

Երեւանի քաղաքապետարանի եւ ՛՛Ամերիբանկի՛՛ համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված ՛՛Երազանքների պատ՛՛ ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը եւ ՛՛Ամերիա՛՛ խմբի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ:

20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը եւ հյուրերին հնարավորություն են ընձեռել ՛՛Ավելին իրագործելու ազատություն՛՛  կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձեւավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

՛՛ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորում եւ խրախուսում է բոլոր այն  ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում՛՛,-նշել է Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված՛՛Երազանքների պա՛՛-երին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ ՛՛Ամերիաբանկի՛՛ Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ:

Ծրագրի համատեքստում առաջին նվերը երեւանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երեւանում եռաչափ պատկերներով ձեւավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները ` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի  հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձեւավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով ՛՛Բի Բի Մեդիա՛՛ գովազդային գործակալության միջոցով Երեւանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

՛՛Չնայած մի քանի ժամ եմ Երեւանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երեւանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը՛՛,-կիսվելով իր տպավորություններով նշել է Նիկոլայ Արնդտը:

Թե ինչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն եւ ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով եւ նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երեւանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ