16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է խնդիրների լայն շրջանակ քննարկել, առաջին հերթին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում առեւտուրը, էներգետիկան, տուրիզմը․

«Կլինի մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի վերաբերյալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ