28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի թիմը պարտությամբ սկսեց ընտրական մրցաշարը

2325F2DF-5C21-4EFA-996B-E1E086C5E762

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացրին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը։

2:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերը։

10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։

28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Նրան փոխարինեց Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը։ Ստամբուլի «Բեշիկթաշի» պաշտպան Օնուր Բուլուտի փոխանցումից հետո հեռվից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն (տեսանյութ)։

Առաջին խաղակեսում տարածքային եւ խաղային առավելություն ուներ Թուրքիայի հավաքականը՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ եւ 7 գոլային հնարավորությամբ գրոհներով։

Երկրորդ խաղակեսում Ստյոպա Մկրտչյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց։ 55-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

59-րդ րոպեին Թուրքիայի հավաքականին դարպասային հրապարակին մոտեցավ ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, հարվածեց դարպասին, բայց վերջին պահին մրցակցի պաշտպանը հեռացրեց գնդակը։

64-րդ րոպեին Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվող Քերեմ Ակթուրքօգլուն դաշտի կենտրոնում ստացավ գնդակը, անհատական անցումով մտավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակ եւ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։

70-րդ րոպեին անկյունայինից հետո վտանգավոր հարված կատարեց դարպասի ուղղությամբ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, սակայն մի փոքր շեղ ստացվեց։

72-րդ րոպեին դարպասին հարվածեց արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը։ Սեյվ կատարեց «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։

76-րդ րոպեին կրկնակի փոփոխություն կատարեց Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Լուկաս Սելարայանին փոխարինեց գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, Բրիասկո-Բալեկյանին՝ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

80-րդ Հայաստանի հավաքականի արագ գրոհը մրցակցի տուգանային հրապարակում ավարտին հասցրին Բիչախչյանն ու Բարսեղյանը, որի հարվածը շեղ ստացվեց։

84-րդ րոպեին Բիչախչյանը հեռվից հզոր հարված կատարեց դարպասին, սակայն դարպասապահը սեյվ կատարեց։

Թուրքիայի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

D խումբ

Հայաստան – Թուրքիա՝ 1:2

Օզան Կաբակ, 10, ինքնագոլ – Օրկուն Կյոկչու, 35, Քերեմ Ակթուրքօգլու, 64

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ