19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։ Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։
Մինչև 2018-ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1-ին պատերազմում աչքի ընկած ռազմաքաղաքական գործիչները, ինչպես նաև ողնաշար ունեցող մյուս զինվորականները։

2018-ի իշխանափոխությունից հետո հարձակումները բանակի ու զինվորականների նկատմամբ ստացան պաշտոնական քաղաքականության տեսք։ Գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ կարվեց։ Խաչատուրովին քրեական գործի մեջ ներքաշելով՝ իշխանությունները լուծում էին և՛ բանակի, և՛ ՀԱՊԿ-ի վարկաբեկման խնդիր։ Դա նաև հարվածեց հայ-ռուսական հարաբերություններին։ Թե ինչի հանգեցրեց այդ հարաբերությունների վատացումը՝ տեսան բոլորը։

Ուշագրավն այն է, որ ադրբեջանական նոր ագրեսիայի և հնարավոր էսկալացիայի ֆոնին բանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում։

Օրերս կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գենարալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

Հանրային տեսակետ ու մթնոլորտ ձևավորող տարբեր հարթակներ կան մեզանում, կան հեղինակավոր անհատներ, որոնց խոսքը ևս ազդեցիկ է։ Առաջարկում եմ բոլորս ներգրավվենք Խաչատուրովին և մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում ավանդ ունեցողներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ