19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Զախարովային

Ռուսական առաջարկները, որոնք մինչ օրս եղել են, ՀՀ-ի կողմից մշտապես ընդունվել են։ Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքնելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։

«Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմի արձագանքին, որովհետև Հայաստանը մշտապես՝ 99 տոկոս դեպքերում ռուսական կողմի առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին», – ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն իր ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

Արձագանքելով դրան, Մարիա Զախարովան ասել է, թե Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. բավական է նայել փաստաթուղթը և կարելի է հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, ինչ պարտավորություններ չկան։
«Ես ներողություն եմ խնդրում, ապա ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը և ինչո՞ւ են այնտեղ ռուս խաղաղապահները կանգնած։ Դա ՌԴ պատասխանատվության գոտին է, այդ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելությամբ, որն, ի դեպ, մենք վավերացրել ենք, իսկ Ադրբեջանն այդ փաստաթուղթը մինչև հիմա չի ստորագրել։ Հետաքրքիր կլինի նաև իմանալ մեր ռուս գործընկերների արձագանքը դրա վերաբերյալ։ Եթե թողնում են մեր խղճին, ապա ինչպես են վերաբերվում այն փաստին, որ մինչև հիմա ռուս խաղաղապահների մանդատը Ադրբեջնը չի հաստատել։ Անկեղծ տարակուսում եմ, թե ինչու այդ մասով որևէ արձագանք չի լինում», – նշեց Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ