20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զգուշություն չարի հարձակումներից

Եվ այս բո­լո­րի վրա ա­ռե՛ք ­հա­վա­տի վա­հա­նը, ո­րով պի­տի կա­րո­ղա­նաք հանգց­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը: Եվ ա­ռե՛ք փր­կության սա­ղա­վարտն ու Հո­գու սու ­սե­րը, որ է Աստ­ծու խոսքը (Ե­փես. Զ 10)։

Երբ ցան­կա­նում ես ըն­թեր­ցել, զգո՛ւյշ­ ե­ղիր, որ թշնա­մին չխան­գա­րի քեզ` վհա­տության մեջ գցե­լով կամ մտաց­րություն ա­ռա­ջաց­նե­լով կամ էլ ա­սե­լով. «Նախ այս կամ այն գործն ա­րա, ո­րով­հետև չնչին բան է, իսկ հե­տո հան­գիստ խղճով կկար­դաս…»: Մի՛ հա­վա­տա նրան, այլ նման­վի՛ր ­ծա­րավ եղ­ջե­րո­ւին, որ փա­փա­գում է գալ ջրի ա­կունք­նե­րի մոտ, այ­սինքն` դար­ձի՛ր ­դե­պի աստ­վա­ծա­յին Գրքե­րը, ուր և կհա­գեց­նես կրքե­րից տո­չոր­վող ծա­րավդ (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Ա­մո՛ւր ­փա­կիր դու­ռը և սկսի՛ր­ ըն­թեր­ցել Սուրբ Գիր­քը: Բայց ան­գի­տա­բար մի՛ կար­դա, որ զուր չչար­չար­վես` նման­վե­լով սան­դի փայ­տի, ո­րով ցո­րեն են ծե­ծում, ին­չը թեև բյուր ան­գամ մտնում ու ել­նում է սան­դի մեջ, բայց ցո­րե­նի ոչ մի հա­տիկ նրան չի կպչում. թա­փուր մտնում ու թա­փուր դուրս է գա­լիս:

Բնավ հոգ մի՛ տար Գիր­քը վարժ կար­դա­լու մա­սին, որ շուտ վեր­ջաց­նես գործդ: Եղ­բա՛յր, ա­ռանց տա­րա­կու­սե­լու ի­մա­ցի՛ր, որ սա դ­ևից է. նա չի կա­մե­նում հո­գուդ լու­սա­վո­րու­մը սուրբգրա­յին բա­րի ի­մաստ­նե­րով, որ ի­մաստ­նա­նա­լով` ճա­նա­չես իր չա­րությու­նը և գի­տությամբ ու ա­ռա­քի­նությամբ դյու­րությամբ հա­լա­ծես ի­րեն քեզ­նից: Ո­րով­հետև ինչ­պես առ­յուծն է սար­սա­փե­լի բո­լոր կեն­դա­նի­նե­րի հա­մար, այդ­պես էլ Աստ­վա­ծաշն­չի գի­տությամբ զար­դար­ված ա­ռա­քի­նի հո­գին` դ­ևե­րի հա­մար:

Իսկ նա, ով ան­սում է դ­ևին, ա­ճա­պա­րան­քով կար­դա­լով` ջա­նում է բո­վան­դակ Գիր­քը վեր­ջաց­նել, նման է կարկ­տա­բեր և հե­ղե­ղա­բեր անձրևի, ո­րից օ­գուտ չկա հո­ղին, բա­ցի մեծ վնասնե­րից: Նույն­պես և ա­րագ ըն­թեր­ցելն է ա­նօ­գուտ և վնա­սա­կար հո­գու հա­մար:

Այլ դու մեղմ անձրևի նման հան­դար­տո­րե՛ն ­կար­դա` ու­շադ­րություն դարձ­նե­լով յու­րա­քանչ­յուր բա­ռի, քննի՛ր ն­րա մեջ պար­փակ­ված ի­մաս­տը, քան­զի սա է հա­ճե­լի Աստ­ծուն և օգ­տա­կար՝ հո­գուդ: Շատ օ­րեր քիչ խոս­քե­րի վրա աշ­խա­տելն է օգ­տա­վետ, քան բա­զում է­ջեր մի օ­րում ըն­թեր­ցե­լը, որն ա­պարդ­յուն աշ­խա­տանք է:

Եվս մի բան. սնա­փա­ռության դ­ևը հափշ­տա­կում է վարժ ըն­թեր­ցող­նե­րի միտ­քը. ըն­թեր­ցո­ղը, ան­փորձ լի­նե­լով, չի գի­տակ­ցում, որ իր մեջ ա­ռա­ջա­ցած ու­րա­խությու­նը դևից է, ո­րը մղում է նրան մարդ­կանց առջև պար­ծե­նալ, թե այս Գիրքն այս­քան օ­րում է կար­դա­ցել-վեր­ջաց­րել: Պար­ծե­նա­լու դրդած նույն դ­ևը միա­ժա­մա­նակ ա­ռա­ջաց­նում է լսող­նե­րի զար­ման­քը և փու­թով գո­վես­տի մղում նրանց, որ ըն­թեր­ցողն ա­ռա­վել ու­րա­խա­նա իր ան­միտ գոր­ծով և, սո­վո­րություն ձեռք բե­րե­լով, ա­մեն օր այդ­պես ըն­թեր­ցի ու գո­վա­սան­քի ար­ժա­նա­նա: Նաև ա՛յս­ ի­մա­ցիր, որ դ­ևը այդ­պես կար­դա­ցո­ղին եր­կա­կի վնաս է պատ­ճա­ռում. քա­նի որ հո­գին զրկվում է ի­մաստ­նե­րի ճա­շա­կու­մից և վարձ­քից, ո­րը պի­տի ստա­նար Աստ­ծուց իր աշ­խա­տան­քի հա­մար, քան­զի խո­սեց այդ մա­սին և գո­վես­տի ար­ժա­նա­ցավ: Բայց դու, եղ­բա՛յր, ըն­թեր­ցի՛ր, ինչ­պես հարկ է և օգ­տա­կար (Գրի­գոր վար­դա­պետ):

Հո­գիդ միշտ և հա­նա­պազ վար­ժի՛ր­ ըստ կա­րել­վույն խորհր­դա­ծել սրբա­զան գրքե­րի շուրջ, իսկ խորհր­դա­ծությու­նից հե­տո ջեր­մե­ռան­դո­րեն լա­ցի՛ր­ ու ա­ղո­թի՛ր: Եվ ե­թե հա­րատևես
այդ­պի­սի մտայ­նության մեջ, որ ա­սես ան­դադ­րում պաշ­տա­մունք կա­տա­րե­լիս լի­նես, ա­պա դ­ևե­րը սրտումդ տեղ չեն գտնի քեզ չար խոր­հուրդ­ներ ներշն­չե­լու հա­մար (ս. Ամ­մոն):

Աստվածային գիտությունը պետք է մշտա­պես լսել և ուսանել, մտապահել ու խոկալ, որ­պեսզի դիվական խորհուրդներ չմտնեն մեր մեջ: Ինչպես ջրով լի ամանն այլ բան չի ընդունում իր մեջ, այնպես էլ բարի խոկում ունեցող միտքը չի ընդունում սատանայի չար խորհուրդը (ս. Գր. Տաթևացի):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ