20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանը։ 19-ամյա Միշան մասնակից էր նաեւ սեպտեմբերյան մարտերին։

NEWS.am-ի հետ զրույցում Միշայի ազգականներից Արուս Դումիկյանը պատմեց, որ նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել:

«Վաղը կլրանա ուղիղ մեկ տարին, որ Միշան զորակոչվել է բանակ։ Շատ բարի, լուսավոր, խելացի տղա էր։ Սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ուներ դպրոցական եղբայր եւ մանկահասակ քույր»,- ասաց Արուս Դումիկյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ