20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախում ուտելիք չկա` Հայաստանում մարդիկ իրար են ուտում. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում ուտելիք չկա` Հայաստանում մարդիկ իրար են ուտում
Արցախում մարդիկ գոյաբանական վտանգի առաջ են կանգնած` մարդիկ ստեղ իրար են ուտում ամենահիմար ու ոչ առարկայական թեմաներով: Հայաստանի հետ թշնամին ինչպես ուզում վարվում ա, իսկ ստեղ թշնամու դրածոներին ռադ անելու մասին խոսալու փոխարեն իրար են ուտում:

Գնալով համոզվում եմ, որ մեր երկիրը փրկվելու շանսերից զրկվում ա օր օրի վրա ու էս ամեն ինչն արվում ա բոլորի մասնակցությամբ: Խելքի չգալու դեպքում էս վերջին օրերի իրար ուտոցին պատմության մեջ պակաս «սև լենտով» չի գրվելու ինչ 2018-ին տեղի ունեցածը:

Հ.Գ. Շատ ներքաղաքական խաղացողների (թիմերի) հետ ունեմ անհաղթահարելի տարաձայնություններ, իմ կարծիքով դրանք հիմնավորելու համար ունեմ անկասելի փաստեր, որոշների նկատմամբ ունեմ անձնական հակակրանք, որոշների հետ ստիպված եմ շփվում, բայց էս ամեն ինչով հանդերձ երբեք չեմ հանդիսացել ներընդդիմադիր ուտոցիների հրձիգ: Անկեղծ զզվելի ա էս ամեն ինչը էն ամեն ինչի ֆոնին ինչ ունենք էսօր Արցախում ու Հայաստանում:
Հ.Գ.2 Մոտ օրերս, էս կեղտոտ «քաք թափոցին» չավարտվելու դեպքում, վերոգրյալն ավելի մատչելի բացատրող տեսանյութ կտեղադրեմ: Մարդիկ ուտելու բան չունեն, իսկ ոմանք էնքան մեծ ախորժակ ունեն, որ իրար են ուտում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ