20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԳՆ-ից աղմկոտ անցյալ ունեցող դիվանագետ է գործուղվել խորհրդարան․ «Հրապարակ»

«Ալեն Սիմոնյանն արարողակարգի վարչության պետ է նշանակել Ալեքսանդր Մխիթարյանին, որն ԱԺ է գործուղվել ԱԳՆ-ից։ Նա նշանակվել է 3 ամսով․ «2023 թ. հունվարի 11-ից, 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱԳՆ-ից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում»։ Նա փոխարինել է նախկին պետ Հակոբ Հաջի-Հակոբյանին` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աներոջը:

Վերջին շրջանում մամուլ սպրդեցին Հաջի-Հակոբյանի դատվածության մասին լուրեր, որ նա 2013-ին, երբ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետն էր, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ տրամադրելու) դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Գուցե այս ազատման պատճառը հենց Հաջի-Հակոբյանի քրեական անցյալն է, սակայն Մխիթարյանն էլ պակաս աղմկոտ անցյալ չունի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ