20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս պահին այդ օրակարգով նիստին մասնակցելը ծիծաղելի է. Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել այսօր հրավիրած ԱԺ խորհրդի նիստին, որտեղ ներառված էր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ես համարում եմ, որ այս պահին այդ օրակարգով քննարկմանը մասնակցելը ծիծաղելի է։ Մենք մինչև հիմա էլ չենք մասնակցել խորհրդի նիստերին, այսօրվա օրակարգին էլ մասնակցելու նպատակ չենք տեսնում»,-նշեց Մամիջանյանը։ Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-իննախատեսված ԱԺ խորհրդի նիստը մեկ շաբաթով հետաձգվել է։

 Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ներառված էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։

pastinfo.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ