20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՊԿ-ն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, ով այս պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից, ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությանը:

«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», – գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Թասմագամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։

«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Դրա հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից», – հավելել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ